Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի պաշտոնյային է ներկայացրել  կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման ՀՀ-ում մշակված գործիքը

22:00, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էրիկ Գրիգորյանը գրել է իր «Ֆեյսբուք »-ի էջում:

«Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների տարածաշրջանային տնօրեն Բենուա Բոսկեին ենք ներկայացնում Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական գործիքը, որը կարող է գլոբալ մեխանիզմ դառնալ զարգացող երկրների կլիմայական ֆինանսավորման հարցերի լուծման համար»,- գրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։


© 2009 ARMENPRESS.am