Հնդկաստանը փորձարկել Է «Ագնի-5» հրթիռը, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել

15:07, 10 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի զինվորականները «Ագնի-5» բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել, որը կարող Է միջուկային մարտագլխիկներ կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IANS գործակալությունը վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրներ: Փորձնական արձակումն իրականացվել Է Օրիսա արեւելյան նահանգի ափերի մերձակա Աբդուլ-Կալամ կղզու զինափորձարանից եւ հաջող Է անցել: Զինվորական փորձագետները պնդում են, որ «Ագնի-5»-ը, որի հեռահարությունը ավելի քան 5 հազար կիլոմետր Է, անհրաժեշտության դեպքում կարող Է խոշոր քաղաքներ խոցել Հնդկաստանի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդի՝ Չինաստանի տարածքում, ներառյալ Պեկինը, Գուանչժոուն, Շանհայը եւ Հոնկոնգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am