Ավստրալուհին 102 տարեկանում ցատկել Է պարաշյուտով

14:25, 10 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բնակչուհի Իրեն Օ’Շիան կյանքի 103-րդ տարում ռեկորդ Է սահմանել՝ դառնալով ամենատարեց պարաշյուտիստուհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dailly Mail-ը: ՎայրԷջք կատարելուց հետո Օ’Շիան պատմել Է, որ իրեն նորմալ Է զգում:

Կնոջ համար Լենգհոռն Քրիքում ցատկը դարձել Է երրորդը. առաջին անգամ նա պարաշյուտ Է հագել 2016 թվանին՝ իր հարյուրամյակին, նվաճելով մոտավորապես 4000 մետր բարձրությունը: Կնոջ խոսքով՝ համարձակ արարքի նպատակը դարձել Է միջոցների հանգանակությունը մոտոնեյրոնային հիվանդության հետազոտության համար, որն ախտահարում Է նյարդային համակարգի նեյրոնները եւ հանգեցնում դրանց կազմափոխության. այս հազվագյուտ հիվանդությունից Է մահացել նրա դուստրը՝ 67 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am