Facebook-ն արգելել Է սեռական ենթատեքստով գրառումները

12:03, 10 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի տնօրենությունն օգտատերերին արգելել Է այդ սոցիալական ցանցի հարթակում զետեղել ոչ միայն պոռնկագրություն, այլեւ տարփասիրական պարեր, մերկ մարդկանց լուսանկարներ եւ սեռական ենթատեքստով գրառումներ: Այդ դրույթները զետեղված են սոցցանցի նորացված կանոնների ժողովածուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Facebook-ն ընդունում Է «սեռական բռնության եւ շահագործման խնդիրների նկատմամբ ուշադրության կարեւորությունը», սակայն «բաժանիչ գիծ Է տանում, երբ կոնտենտը հեշտացնում, նպաստում կամ կոորդինացնում Է մեծահասակների միջեւ սեռական կապերը»: «Մենք նաեւ սահմանափակում ենք չափազանց սեքսուալ արտահայտությունները, որոնք կարող են հանգեցնել հետամտումների, քանի որ մեր գլոբալ հանրակցության որոշ մասը կարող Է խիստ հիվանդագին ընկալել նման կոնտենտը, իսկ այն կարող Է սահմանափակել իր ընկերների եւ ավելի լան լսարանի հետ կապվելու՝ մարդկանց հնարավորությունները»,- պարզաբանել Է սոցցանցի վարչակազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am