Մանուէլ Պետրոսյանն անհաջող ավարտեց ելույթը Հռոմի մրցաշարում  

10:18, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի անդամներն ավարտեցին ելույթները Հռոմի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի միջազգային մրցաշարի վերջին տուրում Մանուէլ Պետրոսյանը անսպասելի պարտություն կրեց և,  հավաքելով 6 միավոր, զբաղեցրեց ընդամենը 9-րդ հորիզոնականը: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Տիգրան Հարությունյանը գրավեց 5-րդ տեղը, Վահե Բարսեղյանը 7-րդն է նույնքան միավորով:


© 2009 ARMENPRESS.am