Քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն. Փաշինյան

01:34, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որևէ հայտարարություն անել, քանի դեռ դրանք ամփոփված չեն:

«Խորհրդարանի արդյունավետությունը կապված է արդյունքների հետ: Պարզ է, որ ՀՀ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն: Եթե միտումը այսպես շարունակվի, ապա որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, կունենա նաև սահմանադրական մեծամասնություն: Ընտրություններում բոլորս էլ տեսել ենք, որ որևէ արտառոց, առնվազն խոշոր միջադեպ չի գրանցվել: Դա բնական է սրանից հետո ընտրություններում պետք է սովորենք, որ այսպես է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով շատերը,  նաև լրագրողները քվեարկության ընթացքը որակել են որպես ձանձրալի, ինչը՝ ըստ Փաշինյանի, լավագույն գնահատականն է: 


© 2009 ARMENPRESS.am