Երևանի թիվ 9/37 ընտրատեղամասում 26 ընտրող քվեարկության համար օգնության կարիք է ունեցել

19:55, 9 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 9/37 ընտրատարածքում մինչ ժամը 17:00-նքվեարկելու իրավունք ունեցող 1994 անձից իր պարտքը կատարել է 815: «Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին ասաց թիվ 9/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարիամ Այվազյանը: «Ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել, ամեն ինչ ընթացել է հարթ և հանգիստ: 26 ընտրող քվեարկության համար օգնության կարիք է ունեցել »,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա ընդգծեց, որ իրենց ընտրատեղամասում կան «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր» Համահայկական, Հայաստանի Հանրապետական կուսակցություններից և «Իմ քայլը» դաշինքից վստահված անձինք:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


© 2009 ARMENPRESS.am