Համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկները 10 օրով կգործուղվեն Արցախ

15:21, 8 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության  համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի   առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ:

«Ջաբրաիլի հոսպիտալում հետազոտվելու են 43 զինվոր և ըստ անհրաժեշտության տեղում իրականացվելու են վիրահատական միջամտություններ: Նմանատիպ այցերը լինելու են շարունակական: Առողջություն հայ Զինվորներին և խաղաղություն մեր երկրին»,-նշված է Արմեն Մուրադյանի գրառման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am