Նոր Նորքի հյուրանոցներից մեկում 33-ամյա կնոջ դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

14:27, 8 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորք վարչական շրջանի հյուրանոցային համալիրներից մեկում դեկտմեբերի 8-ին կնոջ դի է հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվել է լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում:

Ահազանգով մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ մահացած 33-ամյա կինը Նոր Նորքի բնակիչ է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:


© 2009 ARMENPRESS.am