ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկներում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին

17:59, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ազատազրկված անձինք, մոմավառությամբ և ծաղիկներ խոնարհելով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1988թ. երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանը և Լմբատավանքի քահանա Տեր Եղիշ Նազարյանը կատարեցին հոգեհանգստի արարողություն, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ  կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին, որի ավարտին հիմնարկի կրոնական անկյունում՝ խաչքարի մոտ, հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի գլխավորությամբ ներկաները խնկարկեցին ի հիշատակ զոհերի:  


© 2009 ARMENPRESS.am