Թաիլանդում զբոսաշրջիկներին արգելել են պլաստիկե տոպրակներ օգտագործել

16:35, 7 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Կո Սամեթ կղզում արդեն չի կարելի պլաստիկե տոպրակներ կամ տուփեր օգտագործել: Սահմանված կարգը խախտողներն ստիպված կլինեն տուգանք վճարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է АТОР-ը:
Փաթթայայից 100 կիլոմետր հարավ գտնվող Կո Սամեթի իշխանությունների հաղորդումների համաձայն՝ կղզու ամբողջ տարածքը հայտարարված Է պլաստիկե տոպրակներից եւ պենոպոլիստիրոլե տուփերից ազատ գոտի: Դրանց փոխարեն զբոսաշրջիկներին առաջարկում են օգտագործել բնական նյութերից պատրաստված տոպրակներ եւ անոթներ:
Ամեն օր Կո Սամեթ Է այցելում միջին հաշվով 1500 զբոսաշրջիկ, որոնցից յուրաքանչյուրը, իշխանությունների հաշվարկներով, կղզում թողնում Է առնվազն ութ պլաստիկե տոպրակ: Արդյունքում օրական այնտեղ կուտակվում Է շուրջ 12 000 չքայքայվող տոպրակ: Մինչդեռ, 1981 թվականից կղզին ճանաչվել Է Ազգային արգելոց, եւ իշխանությունները երկյուղ են կրում, որ այդ քանակությամբ պլաստիկը կարող Է բնապահպանական աղետի հանգեցնել:

© 2009 ARMENPRESS.am