Բենզեման ճանաչվել է «Ռեալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

16:26, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել է Կարիմ Բենզեման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Marca» պարբերականի կողմից անցկացվող հարցման արդյունքում հենց Բենզեման է «Ռեալ»-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Բենզեման 4 խաղում խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Մադրիդի «Ռեալ»-ը իսպանական Պրեմիերայում 14 տուրից հետո ունի 23 միավոր և 5-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում:


© 2009 ARMENPRESS.am