Վաշաձեն ներկա չի լինի նախագահի երդմնատվությանը. շտաբի ղեկավար

13:02, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությանը: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, հայտարարել Է միավորված ընդդիմության անդամ, ընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իշխանությունների ու նրանց ներկայացուցիչների համար, որոնք հրաժարվում են բանակցություններ վարել փակուղուց ու ճգնաժամից դուրս գալու շուրջ, բացարձակ համարժեք պատասխան կլինի այն, որ Գրիգոլ Վաշաձեն ներկա չլինի նախագահի պաշտոնակալման արարողությանը: Մանավանդ որ մենք չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Մենք պետք Է հասկանանք մի բան, որ «Վրացական երազանքն» ապակառուցողական գործելակերպ Է դրսեւորում: Դա նրանց ստանդարտն Է եղել 2012 թվականից, ես վստահ եմ, որ այդ ստանդարտը երկրում շուտով կվերանա»,- հայտարարել Է Գեորգի Վաշաձեն:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին հայտարարել Է, որ եթե Գրիգոլ Վաշաձեն մինչեւ իր պաշտոնակալման արարողությունը իրեն ճանաչի որպես նախագահ, ինքը նրան կհրավիրի մասնակցելու այդ միջոցառմանը:


© 2009 ARMENPRESS.am