ՀՀ ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 53-ամյա տղամարդու

12:21, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է  53-ամյա Գրիգոր Մկրտչյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

53-ամյա տղամարդու  գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Ոստիկանության Շենգավիթի բաժին կամ զանգահարել 1-02, 010 42-02-02:


© 2009 ARMENPRESS.am