Ամենափրկիչ եկեղեցու բակում հոգեհանգստի կարգ մատուցվեց երկրաշարժի զոհերի հիշատակին

12:04, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988թ. Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ մատուցվեց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոգեհանգստի կարգը մատուցվեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից։

Հոգեհանգստի կարգի մատուցման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու այլ պաշտոնյաներ։


© 2009 ARMENPRESS.am