Վրաստանն արգելել է Իրանի 200 քաղաքացիների մուտքը երկիր. Թեհրան

12:02, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել Իրանի 200 քաղաքացիների, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին են եղել: Այս մասին, ինչպես հայտնել Է Netgazeti հրատարակությունը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին՝ չճշտելով, թե որ ժամանակի մասին Է խոսքը: Նա միայն ասել Է, որ դա տեղի Է ունեցել «մինչեւ դեկտեմբերի 3-ը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քասեմին հավելել Է, որ ԱԳ նախարարությանը հասկանալի չԷ պատճառը, թե ինչու Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել իրանցիներին: Նա հայտարարել Է, որ Թեհրանը կշարունակի Թբիլիսիի հետ բանակցությունները այս խնդիրը լուծելու համար: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, իր հերթին, ասել Է, որ վրացական կողմն այլ տվյալներ ունի:

Մինչդեռ, Ինչպես գրում Է «Գրուզիա Online»-ը, նոյեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետության 18 քաղաքացիներ չեն կարողացել մուտք գործել Վրաստան, թեեւ նրանք հետադարձ տոմսեր եւ ապահովագրություն են ունեցել:


© 2009 ARMENPRESS.am