Բալկաններում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ներկայության ընդլայնումը տանում է Եվրոպայի ապակայունացման. Լավրով

11:10, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհանգստացած Է Բալկանյան տարածաշրջանի հետագա «յուրացման»՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ջանքերի ուժեղացումից, ինչը տանում Է նոր տարանջատիչ գծերի առաջացման եւ Եվրոպայի ապակայունացման: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունական «Էֆիմերիդա տոն սինդակտոն» թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բալկանների դրությունն անհանգստություն Է առաջացնում,- նշել Է նախարարը:- Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունն ուժեղացնում են տարածաշրջանի հետագա «յուրացման» ջանքերը: Բալկանյան երկրներից համառորեն պահանջում են կատարել թյուր ընտրություն. կա՛մ Մոսկվայի, կա՛մ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ»: Նման գործողությունները, նրա խսքով՝ «տանում Եվրոպայի անվտանգության ճարտարապետության հետագա ապակայունացման, լարվածության աճի, նոր տարանջատիչ գծերի առաջացման»:


© 2009 ARMENPRESS.am