Զուրաբիշվիլին Վաշաձեին իր երդմնատվությանը կհրավիրի, եթե նա իրեն ճանաչի որպես նախագահ

10:30, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին հայտարարել Է, որ եթե Գրիգոլ Վաշաձեն մինչեւ իր պաշտոնակալման արարողությունը իրեն ճանաչի որպես նախագահ, ինքը նրան կհրավիրի մասնակցելու այդ միջոցառմանը, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար: Ես կազմում եմ իմ անձնական հյուրերի ցուցակը», ասել Է Զուրաբիշվիլին: Ինչ վերաբերում Է ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեին հրավիրելուն, Զուրաբիշվիլին նշել Է, որ ինքը «պետք Է խորհի այդ թեմայի շուրջ»: «Եթե մինչեւ պաշտոնակալման արարողությունը ճանաչվեմ որպես նախագահ, կհրավիրվի»,- հայտարարել Է Վրաստանի նորընտիր նախագահը:


© 2009 ARMENPRESS.am