Թրամփը Հիզեր Նոյերթին կնշանակի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ

09:50, 7 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

«Թրամփը հայտարարություն կանի ուրբաթ առավոտյան իր Twitter-ում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այդ պաշտոնում Նոյերթի նշանակման վերաբերյալ հայտնել Էին նաեւ ամերիկյան այլ ԶԼՄ-ներ: Հիզեր Նոյերթը Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Է դարձել 2017 թվականի ապրիլին: Նա աշխատել Է երկու պետքարտուղարների՝ Ռեքս Թիլերսոնի եւ նրան փոխարինած Մայք Փոմպեոյի օրոք: Մինչ այդ նա Fox News-ի լրագրող Է եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am