Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգությունը չորս մարդու կյանք Է խլել

13:01, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս մարդ Է զոհվել, եւս 16 հոգի` տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:

«Այդ պատահարի հետեւանքով, ցավոք, զոհվել Է չորս մարդ, 16 հոգի տուժել են»,- գործակալությունը մեջբերել Է նահանգի իրավակարգի ուժերի ղեկավար Մանուչեհր ԱմանԷլահիի խոսքը: Գործակալության տվյալներով՝ Չաման ոչ մեծ քաղաքում դեկտեմբերի 5-ի երեկոյան հրաձգությունն սկսել Էր հարսանիքի հյուրերից մեկը, որը հանել Էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո: Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել են: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին ու եւս երեք մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am