Մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին

12:10, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի ընթացքում:

«Ներմուծվող սարքավորումը մեկ մարդատար ուղղաթիռ է, որն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում: Ընկերությունն արդեն իրականացրել է 1 միլիարդ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 271 մլն 400 հազար դրամի ներդրում: Աշխատատեղերի թիվը 13 է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: 

 


© 2009 ARMENPRESS.am