Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

15:52, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։


© 2009 ARMENPRESS.am