Reuters լրատվական գործակալությունը կկրճատի շուրջ 3,2 հազար աշխատակիցների

12:37, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Thomson Reuters լրատվական գործակալությունը մինչեւ 2020 թականը պլանավորում Է աշխատանքից ազատել շուրջ 3,2 հազար աշխատակիցների կամ կրճատել գլոբալ հաստիքների 12 տոկոսը՝ ծախսերը նվազեցնելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ընկերության ներկայացուցիչները հայտնել են նեդրողների համար կազմակերպված շնորհանդեսի ընթացքում, ֆիրման նաեւ մտադիր Է մեկ երրորդով կրճատել գրասենյակների թիվը՝ 185-ից մինչեւ 133: Սպասվում Է, որ այս միջոցառումները կօգնեն հասույթից կապիտալ ներդրումների բաժինն ընթացիկ 10 տոկոսից կրճատելու մինչեւ 7 – 8 տոկոս:

Դեկտեմբերի 4-ին Thomson Reuters-ի բաժետոմսերի գինը 3 տոկոսով աճել Է: Տարեսկզբից ընկերության կապիտալիզացիան աճել Է 6,2 տոկոսով՝ մինչեւ 25,2 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am