Պետդեպը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ից Կերչի նեղուցի միջադեպից հետո

09:50, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պնդում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը Եվրոպայի համար լավ հիշեցում դարձավ առ այն, թե ինչով Է վատ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին Բրյուսելում լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Կերչի նեղուցի միջադեպը մեր եվրոպացի դաշնակիցների համար այն բանի հիշեցումը պետք Է լինի, թե ինչու Է «Հյուսիսային հոսք-2»-ն այդքան վատ ծրագիր,- ասել Է նա:- Կերչի միջադեպը հիշեցում Է ծառայում այն մասին, որ Ուկրաինան շրջանցող որքան շատ գազի ենթակառուցվածք դուք ունեք «Հյուսիսային հոսք-2»-ի շնորհիվ, այնքան ավելի են թուլանում ռուսական ռազմական ագրեսիայի զսպման միջոցները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am