Forbes-ը տարվա ամենազդեցիկ կին է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

17:28, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է Forbes հանդեսի վարկածով 2018 թվականի հարյուր ամենազդեցիկ կանանց վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Հրատարակությունը հիշեցնում Է, որ Մերկելը, որը կանցլերի պաշտոնն զբաղեցնում Է 2005 թվականից, չի վերընտրվելու 2021 թվականին, բայց ընդսմին դեռեւս «մնում Է Եվրոպայի դե ֆակտո ղեկավարը»:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնվել Է վարկանիշի 49-րդ տեղում՝ առաջ անցնելով ամերիկացի երգչուհի Բեյոնսեից (50-րդ տեղ) եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիից (67-րդ տեղ):


© 2009 ARMENPRESS.am