Ֆրանսիայում 160-ից ավելի լցակայաններ են փակված վառելիքի պակասի պատճառով

15:51, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 160 լցակայաններ են փակված՝ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով: Դեկտեմբերի 4-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ֆրանսիայի նավթարդյունաբերողների միությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին տվյալների համաձայն՝ փակ Է 162 ավտոլցավորման կայան, եւս 268 կայան աշխատում Է ընդհատումներով»,- նշել են մասնագիտական միավորումում: Առանձնապես սուր իրավիճակ Է ստեղծվել երկրի արեւմուտքում՝ Բրետանի տարածաշրջանում, եւ Ֆրանսիայի հարավ - արեւելքում, նշել են միությունում: Ավտոլցավորման կայաններում վառելիքի պակասը ծագել Է «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների պատճառով, որոնք պիկետներ են կարգել նավթապահեստների մատույցներում: Երկրի հարավում բենզինաբաշխիչ սյունակներում վառելիքի պակասության պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Իսպանիայի հետ Ֆրանսիայի սահմանին:

Ֆինիստերի (Բրետանի տարածաշրջան) պրեֆեկտ Պասկալ Լելարժի խոսքով՝ «դեպարտամենտում վառելիքի գնման սահմանափակումներ են մտցվել»:


© 2009 ARMENPRESS.am