ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին

14:55, 4 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: 


© 2009 ARMENPRESS.am