Մեքսիկայում ոչ մեծ ինքնաթիռը մխրճվել Է բնակելի շենքի մեջ

10:07, 4 Դեկտեմբեր, 2018
 ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ Է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Aristegui Noticias պորտալը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տեղում զոհվել Է չորս մարդ, եւս երկուսը վերքեր են ստացել: Շենքը լրջորեն տուժել Է:

Ողբերգության պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am