ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները
09:57, 4 Դեկտեմբեր, 2018Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող Է մի քան մարտագլխիկ կրել»: Ի պատասխան Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել Է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
© 2009 ARMENPRESS.am