ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը ԱԺ ընտրությունների հարցով հանդիպում է ունեցել Ուրսուլա Գաչեկի հետ

18:45, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմերը համաձայնության են եկել աշխատանքային շփումները պահպանելու, ինչպես նաև քվեարկության օրը հանդիպելու մասին:

Դիտորդական առաքելության շրջանակում ԱՊՀ դիտորդներն այցելել են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի ու Երևանի ընտրական հանձնաժողովներ, ծանոթացել են դրանց աշխատանքներին, տեղեկություններ են ստացել նախընտրական քարոզարշավի վերաբերյալ:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ հանդիպման ԱՊՀ երկարաժամկետ դիտորդները քննարկել ե ընտրությունների ընթացքի լուսաբանմանն առնչվող հարցեր: 

 


© 2009 ARMENPRESS.am