Հիմա վերջնագրերի ժամանակ չԷ. Սալոմե Զուրաբիշվիլի

17:39, 3 Դեկտեմբեր, 2018
 ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին ասում Է, որ հիմա վերջնագրերի ժամանակ չԷ: Այդ մասին նա հայտարարել Է՝ պատասխանելով լրագրողների հարցին, որը վերաբերում Էր ընդդիմության ներկայացրած վերջնագրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «Դեռեւս վերջնագրերի ժամանակը չԷ: Նախեւառաջ դեմոկրատիան պահանջում Է, որ ճանաչվի ընտրված նախագահը. եւ մենք անցնենք նոր ռեժիմի, հանգստացնենք քաղաքական միջավայրը, թուլացնենք դիմակայությունը: Ինչպեսին կլինի այդ ռեժիմը, մենք կորոշենք ավելի ուշ, եւ ես աշխատելու եմ այդ ուղղությամբ, ես ինքս ինձ խոսք եմ տվել»,- ասել Է Սալոմե Զուրաբիշվիլին: «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել Է մինչեւ դեկտեմբերի 16-ն ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ: Գլխավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է համամասնական համակարգով:

Դրա հետ մեկտեղ միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր Է դատարան դիմել դրանք անվավեր ճանաչելու պահանջով: Վաշաձեի խոսքով՝ միավորված ընդդիմության հետագա քայլերը կախված կլինեն կառավարության պատասխանից: Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այս րոպեներին հանդիպում Է անցկացնում նորընտիր նախագահի հետ, որը ժամանել Է Հավլաբարի նստավայր: Հանդիպումն անցնում Է դռնփակ: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Զուրաբիշվիլին, հանդիպմանը քննարկվելու են երդմնակալության եւ գործերի փոխանցման ընթացակարգի հարցերը:


© 2009 ARMENPRESS.am