Ռուսաստանում 110 միլիոն տոննա հացահատիկ են հավաքել

16:28, 3 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Ռուսաստանը լավ բերք Է հավաքել՝ 110 միլիոն տոննա զուտ քաշով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտ այսօրվա դրությամբ հացահատիկային եւ լոբազգի մշակաբույսերը կալսված են բոլոր ցանքատարածություններում: Գլխավորն այն Է, որ, չնայած փոքր-ինչ անբարենպաստ եղանակային պայմաններին, մեզ հաջողվեց լավ բերք հավաքել՝ 110 միլիոն տոննա զուտ քաշով, դա 11 տոկոսով ավելի Է, քան վերջին հինգ տարվա տարեկան միջին ցուցանիշները»,- ասել Է Պատրուշեւը, որի խոսքը մեջբերված Է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ: 2018 թվականին Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արատահանումը կարող Է հասնել 26 միլիարդ դոլարի, հավելել Է Պատրուշեւը:


© 2009 ARMENPRESS.am