Մամիկոն Ղարիբյանը Օլիմպիադայում իր խաղատախտակի վրա արժանացավ բրոնզե մեդալի

16:32, 3 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի պատանիների ընտրանու անդամ Մամիկոն Ղարիբյանը բրոնզե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ավարտված պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 6-րդ հորիզոնականը: Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում լահաջող հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա ցույց տվեց 3-րդ արդյունքը և արժանացավ բրոնզե մեդալի:


© 2009 ARMENPRESS.am