ՆԱՏՕ-ն Վրաստանին կօգնի Սեւ ծովում առափնյա պահպանության եւ ծովուժի զարգացման հարցում

15:45, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Վրաստանին աջակցություն կցուցաբերի Սեւ ծովում նրա առափնյա պահպանության ծառայության եւ ռազմածովային ուժերի զարգացման հարցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի՝ դեկտեմբերի 4 – 5-ն արտաքին գործերի նախարարների ղեկավարների մակարդակով նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք Վրաստանի հետ աշխատում ենք նրա ռազմածովային ուժերի արդիականացման, ինչպես նաեւ նրա առափնյա պահպանության ծառայության ուժեղացման համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am