«ՄԵՆՔ» դաշինքը ֆլեշմոբ իրականացրեց Երեւանում՝ քաղաքացիներին կարկանդակ հյուրասիրելով

15:17, 3 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ին նախընտրական քայլերթ  իրականացրեց Երևանում։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոն վարչական շրջանում դաշինքի անդամները ֆլեշմոբ իրականացրեցին քաղաքացիներին կարկանդակներ հյուրասիրելով:  Դաշինքի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ է համարում:

«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Քոքոբելյանը:

Ֆլեշմոբին մասնակցում էին նաև Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը և դաշինքի այլ անդամներ։

Նրանք քայլեցին վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով և քաղաքացիներին ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

[gallery id= 61755]

© 2009 ARMENPRESS.am