«Սասնա ծռեր» կուսակցությունը ժողովրդի մեջ հենարան է տեսնում

13:13, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կարծիքով, ԱԺ արտահերթ ընտրությունները բնականոն հունով են ընթանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության անդամները ուժեղ հենարան են տեսնում ժողովրդի մեջ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ շատ ակտիվ քննարկումներ են ընթանում, մարդիկ հետաքրքրված են իրենց ծրագրով: «Ժողովրդին հետաքրքում է մեր տրամադրվածությունը, կյանքի նկատմամբ պատկերացումները, ինչպես նաև ոլորտների»,- ընդգծեց Ավետիսյանը: Նրա խոսքով` իրենք քարոզարշավի առաջիկա օրերին լինելու են Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Պատգամավորի թեկնածուն ասաց, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ԱԺ անցնելու դեպքում, առաջարկել է միանալ իրենց նախաձեռնությանը` նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու գործընթացին:


© 2009 ARMENPRESS.am