Գյումրիում դաժան ծեծի են ենթարկել 57-ամյա կնոջը. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

12:20, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին սպանել են 57-ամյա կնոջը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դաժան ծեծի ենթարկված հավաքարարուհուն չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է:

«Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-  նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:


© 2009 ARMENPRESS.am