«Մենք մեր օրակարգն ունենք». Վրաստանի իշխանությունները պատասխանել են ընդիմության պահանջներին

12:08, 3 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները պատրաստվում են նախագահի երդմնատվության արարողությանը եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին. սա Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի պատասխանը, որը նա Առաջին ալիքի եթերում տվել Է միավորված ընդիմության վերջնագրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել Է մինչեւ դեկտեմբերի 16-ն ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ: Գլխավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է համամասնական համակարգով: Դրա հետ մեկտեղ միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր Է դատարան դիմել դրանք անվավեր ճանաչելու պահանջով:

«Մենք պատրաստվում ենք երդմնատվության արարողությանը, ինչպես նաեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սա Է մեր օրակարգը: Այսօր մենք տեսանք, որ «Ազգային շարժումը» երկրում անկայունացում առաջացնելու ոչ մի ռեսուրս չունի: Ելնելով դրանից՝ մենք հետեւելու ենք օրակարգին: Սպասում ենք երդմնատվության արարողությանն ու խորհրդարանական ընտրություններին»,- ասել Է Կոբախիձեն:


© 2009 ARMENPRESS.am