ԱՀ Նախագահը Դրմբոնում մասնակցել է քարի վերամշակման նոր գործարանի բացմանը

12:18, 2 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել «Բեյզ Մեթըլս» ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am