Բռնցքամարտը կարող է հեռացվել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրից

12:18, 1 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ցանկից կարող է հեռացվել բռնցքամարտը մարզաձևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական նիստի ժամանակ քննարկվել է բռնցքամարտի հնարավոր հեռացման հարցը: ՄՕԿ մի շարք պահանջներ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից (AIBA)-ից, որոնք չեն կատարվում: Կոմիտեն կասկածներ ունի ԱԻԲԱ-ի նոր նախագահի` հանցավոր կապերի հարցում:

32-րդ ամառայի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 24-ին, իսկ փակում` օգոստոսի 9-ին: 33 մարզաձևերում կմրցեն շուրջ 11,091 մարզիկներ:

 


© 2009 ARMENPRESS.am