«Ուրարտու» դժվարին հաղթանակ տարավ ՖԻՄԱ-ի նկատմամբ. բասկետբոլ

11:11, 1 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում մեկնարկեցին 9-րդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 9-րդ տուրի առաջին խաղում, «Ուրարտու» հյուրընկալվելիս լարված և հավասար պայքարում, ի վերջո 98-95 հաշվով առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը (Ուրարտու), ով վաստակեց 40 միավոր:

 

 


© 2009 ARMENPRESS.am