Զուրաբիշվիլին «կասկածում է», որ կվերադարձնի Սահակաշվիլիի քաղաքացիությունը

12:28, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել Է նաեւ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիության հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրցուզիա Online»-ին: Լրագրողի այն հարցին, թե նա քաղաքացիություն կտա արդյոք Վրաստանի երրորդ նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել Է. «Կասկածում եմ, քանի որ նրա դեմ քրեական գործ է հարուցված»:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սահակաշվիլիի քաղաքացիության կապակցությամբ առաջին պլանում արդարադատության հարցն Է:

«Երեկվա նրա հայտարարությունները, որորոնցով նա ոստիկանությանը եւ զորքերին կոչ Է արել հստակ կողմնորոշվել, խնդրահարույց են: Նա կորցրել Է այս երկրի հետ կապը: Այսօր նա օտարերկրացի Է, որը հանդես Է գալիս երկրում ապակայունացման կոչերով: Այս երկրին իրոք հարկավոր չԷ ապակայունացում: Երեկ ընտրողները քվեարկեցին կայունության եւ Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Դա այն Է, հանուն որի ես գտնվում եմ այստեղ,-ասել Է Սալոմե Զուրաբիշվիլին:


© 2009 ARMENPRESS.am