Համբուրգում անհայտ անձինք գրոհել են Գերմանիայի փոխկանցլերի տան վրա

09:54, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգ քաղաքի արեւմտյան մասում մի խումբ անհայտ անձինք գրոհել են Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի տան վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Spiegel հանդեսը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, խումբը, որը բաղկացած Էր մոտավորապես 14 մարդուց, նախ այրել Է Շոլցի տան մոտ գտնվող ավտոմեքենայի անվադողը: Այնուհետեւ նրանք ներկով բանկաներ են նետել շենքի պատի վրա, ինչից հետո հեռացել են պատահարի վայրից:

Ներկայում ոստիկանությունը միջադեպի հետաքննություն Է անցկացնում:

Հանդեսի տեղեկատվությամբ՝ Շոլցն ինքը հարձակման պահին տանը չԷր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին նա ուղեւորվել Է Բուենոս Այրես՝ G20-ի գագաթնաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am