Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետին

20:58, 29 Նոյեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինԱՀ նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր  վարչությունից,  հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:


© 2009 ARMENPRESS.am