Եվրախորհրդարանը կոչ արեց բարեփոխել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը

17:27, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը նոյեմբերի 29-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ Է ընդունել, որով կոչ Է արվում անցկացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում եւ արդիականացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՀԿ-ի կանոնները, նորմերն ու ընթացակարգերը պետք Է վերանայվեն, որպեսզի ապահովվի կազմակերպության արդյունավետությունն ու ակտուալությունը,-ասված Է փաստաթղթում:- Եվրախորհրդարանը հանդես Է գալիս հօգուտ ԱՀԿ-ի շուտափույթ արդիականացման»: Բանաձեւի ընդունման օգտին քվեարկել Է 471 պատգամավոր, դեմ են արտահայտվել 80-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am