Քաղաքապետարանում մարվել է «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800- ամյակը» թեմայով գեղաթերթիկ

16:53, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 29-ին մարվել և շրջանառության մեջ է  դրվել չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված է հատված մերօրյա Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին: 

Նամականիշերի պատկերները ներկայացված են՝ ըստ ժամանակագրության. Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: 

Չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor»  տպագրատանը՝ 15 հազար հատ տպաքանակով: Դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:

[gallery id= 61739]

© 2009 ARMENPRESS.am