Մոսկվայի առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ Է տարհանվել պայթյունի սպառնալիքի պատճառով

13:28, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաքի տասն առեւտրական կենտրոններից մի քանի հազար մարդ Է տարհանվել պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Օպերատիվ ծառայությունները պայթյունի սպառնալիքների վերաբերյալ հաղորդումներ են ստացել տասից ավելի առեւտրական կենտրոններում: Շենքերից տարհանվել Է մի քանի հազար մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Ականապատված» առեւտրական կենտրոնների թվում են՝ «Ցվետնոյ»-ը, «Ատրիում»-ը, «Մեգապոլիս»-ը, «Կապիտոլի»-ն եւ «Գորբուշկին դվոր»-ը:


© 2009 ARMENPRESS.am