Յուրա Մովսիսյանը կհեռանա «Չիկագո Ֆայեր»-ից  

11:00, 28 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի շարունակի խաղալ Չիկագոյում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայերը» խզել է պայմանագիրը մի շարք ֆուտբոլիստների ` այդ թվում Յուրա Մովսիսյանի հետ:

Այժմ Մովսիսյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում է:

Նա «Չիկագո Ֆայեր» էր տեղափոխվել ընթացիկ տարվա սեպտեմբերին:


© 2009 ARMENPRESS.am