Մալայզիայի թագավորն ամուսնացել Է «Միսս Մոսկվա-2015»-ի հետ

12:22, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի Մուհամադ Հինգերորդ թագավոր, Քելանթանի Սուլթանն ամուսնացել Է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթող Օքսանա Վոյեվոդինայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Islam News-ը:

Գործակալության հաղորդագրության համաձայն, հարսանիքը կայացել Է մերձմոսկովյան Բարվիխայում: Նշվում Է, որ խնջույքը տեղի Է ունեցել առանց ալկոհոլի. հարսնացուն հանրությանը ներկայացել Է ռուսական զգեստով, իսկ նրա փեսացուն՝ մալայզիական ավանդական հագուստով: Օկսանա Վոյեվոդինան Մոսկվայի գլխավոր գեղեցկուհու կոչումը նվաճել Է 22 տարեկանում: «Միսս Մոսկվա» փառատոնն անցկացվում Է 1994 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am