Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ  

10:44, 27 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ներքին առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 69 միավորով:

Քվեարկությանը մասնակցել են Ղազախստանի Պրեմիեր լիգայի  ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները և ավագները: Մարզիչներն ու ավագները նախապատվությունը տվել են Մարկոսին:


© 2009 ARMENPRESS.am